ԱԱրսեն Մկրտչյան

2 մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին

2 մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին

Օգոստոսի 3-ին՝ ժամը 03.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ օգոստոսի 2-ի ժամը 22.00-ի սահմաններում Գաջեգործների փողոցում կնոջ ձեռքից բացահայտ հափշտակել են պայուսակը, որի մեջ երկու միլիոն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր են եղել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 22.00-ին, 27-ամյա կինը պայուսակը, ամբողջ պարունակությամբ, իր ցանկությամբ հանձնել է ծանոթին:

27-ամյա կինը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցներ՝ ծանոթի անձը պարզելու, նրան և պայուսակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքնություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում