ԱԱրսեն Մկրտչյան

Մաքսատան հարակից տարածքից մեքենա էր գողացել․ կասկածյալը ձերբակալվել է

Մաքսատան հարակից տարածքից մեքենա էր գողացել․ կասկածյալը ձերբակալվել է

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հուլիսի 3-ին՝ ժամը 21.05-ին, հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 20.14-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում կայանված իր «Շևրոլե Կամարո» մակնիշի մեքենան:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ի գիշերը Նոյեմբերյանի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 1-ի կեսգիշերին մաքսատան հարակից տարածքից նշված մեքենան գողացել և տեղափոխել է Գյումրի:
Նա ներկայացրել է գողացած մեքենան: 44-ամյա գյումրեցին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում