ՎՎարդուհի Հարությունյան

Իտալական մի քանի ընկերություններ պլանավորում են Հայաստանում ներդրումներ անել. Վահան Քերոբյան

Իտալական մի քանի ընկերություններ պլանավորում են Հայաստանում ներդրումներ անել. Վահան Քերոբյան

Իտալական մի քանի ընկերություններ պլանավորում են ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:  

 
«Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ. 

 

Agroittica - պլանավորում են Հայաստանում ներդնել 25 մլն եվրո, կառուցել թառափի բուծարան, հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։

 

Torri Solare - պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:

 

Mea - պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։

 

Cinausero Unika - պլանավորում են Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա»,- գրել է Քերոբյանը։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում