Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք 2027-ին կամ 2028-ին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. վարչապետ

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

2026 թվականի նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսը (China International Import Expo – CIIE 2026), որի նպատակն է խթանել միջազգային առևտրի զարգացումը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և նպաստել փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Այս տարի ևս Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 14 հայկական ընկերությունների արտադրանքն ու արտադրական ներուժը։

Ցուցահանդեսին մասնակցում են 162 երկրների ներկայացուցիչներ՝ ներգրավելով 4142 արտասահմանյան ընկերություն։

Ցուցահանդեսի շրջանակներում ազգային տաղավարների առաջխաղացման միջոցառմանը էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղության հնարավորությունները։

Հայաստանի ազգային տաղավար է այցելել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։ Նա շրջել է տաղավարում, ծանոթացել հայկական ընկերությունների կողմից ներկայացված արտադրատեսականուն, դրանց առանձնահատկություններին և արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, ներկայացված արտադրանքի մրցակցային առավելություններով և չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման հեռանկարներով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում