ՎՎարդուհի Հարությունյան

Բերքառատի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Արցախյան պատերազմի հերոս Գևորգ Ասատրյանի անունով

Բերքառատի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Արցախյան պատերազմի հերոս Գևորգ Ասատրյանի անունով

Բերքառատի միջնակարգ դպրոցում այսօր բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ասատրյանի (ծնվ. 2000թ.) անվան դասարան։ Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Լիլիթ Նիկոյանը, հերոսի ծնողները, հարազատներն ու համերկրացիները։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որը հաջորդել է դասարանի անվանակոչման արարողությանը։ Ռազմիկ Պետրոսյանն իր անունից պատվոգիր է հանձնել Գևորգի ծնողներին, երախտագիտություն հայտնել հերոսածին մորը։  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում