ՎՎարդուհի Հարությունյան

ԱԱՏՄ մասնագետները 2021 թ. կատարել են 54147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում

ԱԱՏՄ մասնագետները 2021 թ. կատարել են 54147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։

 

ԱԱՏՄ մասնագետներն, ընդհանուր առմամբ, կատարել են 54147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։ Ըստ տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․

 

Երևանի տարածքային կենտրոն՝ 28610 ստուգայց, 1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք:
 

Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք:

 

Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք:

 

Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք:

 

Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 խախտում, 273 նախազգուշացում, 145 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։

 

Առավել շատ խախտումներն արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում՝ 2240 հատ, և հանրային տրանսպորտում՝ 1333 հատ։ Ամանորից հետո տեսչական մարմինը վերսկսել է խստացված ստուգայցերը։

 

Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար դրամի, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում