ՆՆարե Թադևոսյան

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ քննարկվել են դատական համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ քննարկվել են դատական համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ մի շարք անդամներ հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում եռօրյա այցով գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում դատական իշխանության անկախության, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող հարցեր:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները ներկայացրին, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում դատավորների աշխատավարձերի բարձրացման, դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման հետ կապված:
 

Քննարկվեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում