ԱԱննա Ավետիսյան

Հրատապ նիստ՝ Արմեն Չարչյանի գործով

Հրատապ նիստ՝ Արմեն Չարչյանի գործով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր տեղի է ունեցել հրատապ նիստ: Չարչյանի փաստաբանները պահանջել են խափանման միջոցի փոփոխություն՝ առաջարկելով գրավ կիրառել, նաև նշել են գրավի չափը՝ 20 միլիոն դրան։ Այժմ պատգամավորը կալանավորված է:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազը նշել է, որ պատգամավորին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Դատախազը նաև առաջարկել է հանձնաժողով կազմել, փորձաքննություն նշանակել՝ Արմեն Չարչյանի առողջական խնդիրների ուսումնասիրության համար: Պաշտպանական կողմը հայտարարում է, որ Չարչյանը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի:

Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում