Դուբայ-Թել Ավիվ թռիչքի ուղևորները բարեհաջող հասել են Իսրայել

Դուբայից Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով Սաուդյան Արաբիայում վայրէջք կատարած 174 ուղևորներն ապահով վերադարձել են Իսրայել։

Flydubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, կռվի էր բռնվել օդանավի հրամանատարի հետ և դանակահարել նրան։ Ինքնաթիռը 30 վայրկյանից պակաս ժամանակահատվածում կորցրել էր ավելի քան 4000 մետր բարձրություն։ Հրամանատարը կարողացել է սեղմել օդաչուի խցիկը բացելու կոճակը. անձնակազմի անդամների և ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել է։

Օդանավում գտնվող մյուս օդաչուներն ապահով վայրէջք են կատարել Սաուդյան Արաբիայում։ Հարձակում իրականացրած երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է, իսկ դանակահարված հրամանատարը՝ Հնդկաստանի։ Երկու օդաչուն էլ հոսպիտալացվել են։

Միջադեպից հետո Իսրայելը կստուգի երկիր չվերթներ իրականացնող բոլոր օդաչուներին։ Կատարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©