Ապամոնտաժում Սևանի երկայնքով. ո՞ւմ են պատկանում ապօրինի կառուցված լճի ափամերձ թանկարժեք առանձնատները

Նախորդ տարեվերջից ապամոնտաժվում են Սևանի ափամերձ՝ ապօրինի կառուցված թանկարժեք առանձնատները:

Օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը վերադարձվում են պետությանը:

Դեկտեմբերից մինչև օրս 78 հողամասում ապամոնտաժվել է ավելի քան երկու հարյուր շենք-շինություն, համայնքին է վերադարձվել շուրջ 12 հեկտար հողատարածք, որոնց ընդհանուր արժեքը 800 միլիոն դրամ է:

Սևանի ափամերձում ապօրինի կառույցներ, առանձնատներ ունեն մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանը, Գագիկ Ծառուկյանը:

Նրանց պատկանող առանձնատների, «Հարսնաքար» հյուրանոցի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի շինությունները պետությանը վերադարձնելու հայց է ներկայացվել:

Պահանջվում է բռնագանձել նաև Վլադիմիր Գասպարյանի և Սեյրան Օհանյանի առանձնատները: Ապամոնտաժված շինությունների շարքում է Արմեն Աշոտյանի եղբորը պատկանող Սևանի առանձնատունը:

Լողափնյա սեզոնով պայմանավորված՝ Սևանի ափամերձ հատվածներում հունիսի 1-ից դադարեցված ապամոնտաժման աշխատանքները հոկտեմբերի 12-ից կվերսկսվեն:

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում