ԱԱրևիկ Աբելյան

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը շարունակվում է

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը շարունակվում է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը։ Ըստ մեղադրանքի, Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որի հետևանքով զոհվել է 18 մարդ:

Տուժողների իրավահաջորդներն այսօր դատարանին միջնորդել են նիստերն անցկացնել Երևանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք: Պաշտպանական կողմը չի առարկել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ ըստ Դատախազության, փոխգնդապետ Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորմասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան և շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառյող, մեկն ստացել է մարմնական վնասվածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում