ԼԼիլիթ Գասպարյան

Շիրակի մարզպետարանում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

Շիրակի մարզպետարանում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշման համաձայն Շիրակի մարզպետարանում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը սելավի դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների պատասխանատուները։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրել են ուսումնավարժության պլանն ու դրանով նախատեսված հետագա գործողությունների ու միջոցառումների ընթացքը։ Մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը հետևել է ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման աշխատանքներին։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում