ԱԱրևիկ Աբելյան

Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը

Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը

Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ Դատարանն այսպիսով վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Վարչական դատարանում բողոքարկում էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար:

Տվյալ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը, որում նշվել էր, թե հունիսի 19-ին՝ լռության օրը, Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզչության կարգի խախտում են դիտարկում, ինչն էլ բավարարվել էր:

«Քաղաքացիական պայմանագիրը» հայցն ընդդեմ ԿԸՀ-ի Վարչական դատարան էր ներկայացրել հունիսի 21-ին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում