ՄՄարիա Գաբրիելյան

Քրեական դատավարության օրենսգրքով ընդարձակվում են ձերբակալության հիմքերը և կարգը. ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը

Քրեական դատավարության օրենսգրքով ընդարձակվում են ձերբակալության հիմքերը և կարգը. ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: 

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում վերջին ժամանակահատվածում ձևավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական և ազատ են արձակում կասկածյալներին՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:

«Նման երևույթը կարող է հանգեցնել հանցավորության աճին և բացասական հետևանքներ թողնել Հայաստանի բնակչության և պետության համար: Առաջարկվող նախագծով ընդարձակվում են ձերբակալության հիմքերը և հստակեցվում է ձերբակալության կարգը»,- ասաց Բաղդասարյանը:

Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն և ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում