ՇՇողիկ Գալստյան

Իջևանի բնակչուհին 13 քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ավելի քան 170 մլն դրամ. քրգործն ուղարկվել է դատարան

Իջևանի բնակչուհին 13 քաղաքացուց խարդախությամբ հափշտակել է ավելի քան 170 մլն դրամ. քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:

 

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են խարդախություն կատարած, ինչպես նաև՝ հանցագործությանն օժանդակած անձանց շրջանակը, մեխանիզմը:

 

Պարզվել է, որ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, նույն քաղաքի երկու այլ բնակչուհիների և Էջմիածին քաղաքի բնակչի օժանդակությամբ, չարաշահելով 13 քաղաքացիների վստահությունը, խաբեությամբ վերջիններից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
 

Մասնավորապես՝ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կինը ներկայացել է որպես «Ապավեն համայնքներին» բարեգործական հիմնադրամի Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի պատասխանատու, առաջարկել մտացածին ծարգիր՝ նշելով, որ ծրագիրն իրագործվում է մասամբ պետական սուբսիդավորմամբ, մասամբ՝ իրենց բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, մասամբ էլ՝ ծրագրի շահառուների ներդրումներով:

 

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիների ներկայությամբ, իր հանցակիցների՝ իբր տարբեր պաշտոնյաների հետ վարելով նախապես պայմանավորված և բեմականացված հեռախոսազրույցներ, մոլորեցրել է նրանց:

 

Քննությամբ պարզվել է, որ հիմնադրամի ծրագրով տնտեսություններ ստեղծելու, բարձր վարձատրվող տարբեր աշխատանքներով, թանկարժեք ավտոմեքենաներով և բնակարաններով ապահովելու, ինչպես նաև՝ շինություն վարձակալելու պատրվակներով քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել է տարբեր չափերի, ընդհանուր՝ 170 613 527 ՀՀ դրամ գումար։

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով (հինգ դրվագով) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ութ դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Մյուս երեք անձանց՝ Իջևան քաղաքի երկու բնակչուհիներին և Էջմիածնի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում