Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ՄՄարիամ Մխիթարյան

Հաքերային հարձակում է կատարվել Binance կրիպտոարժութային բորսայի վրա. կորուստը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար

Հաքերային հարձակում է կատարվել Binance կրիպտոարժութային բորսայի վրա. կորուստը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթների բորսան՝ Binance-ը, հայտնել է հաքերային հարձակման մասին, որը թույլ է տվել անհայտ անձանց իրականացնել չարտոնված գործարքներ: Ընդհանուր վնասը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար, որից մոտ 3 միլիարդ դոլարը սառեցվել է: Ընկերությունը խոստանում է ծածկել օգտատերերի բոլոր կորուստները, եթե միջոցները չվերադարձվեն: Վերլուծաբանները կասկածում են, որ հարձակման հետևում հյուսիսկորեական հաքերային խումբ է կանգնած:

Ընկերությունն ինքն է հայտնել միջադեպի մասին, որը, նախնական հետաքննության համաձայն, կապված է ինժեներներից մեկի համակարգիչը կոտրելու հետ: Անհայտ անձինք մուտք գործելու հնարավորություն են ստացել, ինչն էլ նրանց թույլ է տվել միջոցները դուրս բերելու գործողություններ իրականացնել:

Binance-ը վստահեցնում է, որ բոլոր օգտատերերի ակտիվներն անվտանգ են. ընկերությունը պատրաստ է ծածկել ցանկացած կորուստ իր SAFU հատուկ հիմնադրամից և սեփական միջոցներից:

Binance-ը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործարքները կրիպտոարժույթների բորսայում, երբ հայտնի է դարձել միջադեպի մասին, բայց վերականգնել է ավանդների ներդրման հնարավորությունը: Օգտատերերը դեռևս չեն կարողանում հանել միջոցները, բայց ընկերությունը հույս ունի դա էլ վերականգնել 48 ժամվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում