COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Ըստ հանրաքվեի նախնական արդյունքների՝ Ալբերտա նահանգը կմնա Կանադայի կազմում

Ըստ հանրաքվեի նախնական արդյունքների՝ Ալբերտա նահանգը կմնա Կանադայի կազմում

Ըստ հանրաքվեի նախնական արդյունքների, որոնք ստացվել են մեկ միլիոնից մի փոքր ավելի քվեաթերթիկների հաշվարկից հետո, Ալբերտայի բնակիչների մոտ 76%-ը քվեարկել է Կանադայից անկախանալու դեմ։ Կանադական CBC News հեռարձակող կորպորացիան կանխատեսում է, որ նահանգի անջատման կողմնակիցները պարտվել են:

Քվեարկության էր դրվել ոչ թե Ալբերտան Կանադայից անջատվելու հարցը, այլ, արդյոք պետք է այդ հարցով նոր հանրաքվե անցկացնել։ Ըստ Elections Alberta կայքի՝ ընտրողների մեծամասնությունը՝ մոտ 76%-ը, ընտրել է «Ալբերտան պետք է մնա Կանադայի նահանգ» տարբերակը։

«Հոկտեմբերի 19-ին Ալբերտայի բնակիչները հստակ ընտրություն կատարեցին։ Նրանք ընտրել են միասնությունը, միասին կառուցել ապագան և միմյանց մասին հոգ տանել: Նրանք առաջին հերթին ընտրել են Կանադան»,- նախնական արդյունքները մեկնաբանել է երկրի վարչապետ Մարկ Քարնին, որը նույնպես Ալբերտա նահանգից է։

Հանրաքվեի ամբողջական արդյունքները կարող են հայտնի դառնալ միայն ընտրատեղամասերի փակվելուց երկու օր անց, վերջնական պաշտոնական արդյունքները սպասվում են հոկտեմբերի 29-ին։

Նավթով և գազով հարուստ Ալբերտայի բնակիչները հանրաքվեի ընթացքում պատասխանել են տասը հարցի, որոնցից մեկը վերաբերել է անկախությանը: Մյուսները հիմնականում վերաբերել են տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակին: Ընդ որում, հանրաքվեի արդյունքները պարտադիր իրավական ուժ չեն ունենա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում