COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

2018-ից վախի մթնոլորտն ավարտվել է ՀՀ-ում. Միքայել Խաչատրյանը՝ ընտրական գործընթացների շրջանակում ճնշումների մասին

2018-ից վախի մթնոլորտն ավարտվել է ՀՀ-ում. Միքայել Խաչատրյանը՝ ընտրական գործընթացների շրջանակում ճնշումների մասին

Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ժողովո՛ւրդ ջան, ոչ ոք չպետք է վախենա ոչ ոքից: 2018 թվականից վախի մթնոլորտն ավարտվել է ՀՀ-ում: Եթե կան օրենքին չհամապատասխանող արարքներ, գնացե՛ք և ուղիղ, փաստահեն կերպով հաղորդում տվեք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացների շրջանակում ճնշումների մասին խոսակցություններին:

«Քանի որ տարբեր ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր գործիչներ անընդհատ ահազանգում են, որ այս կոռումպացված իշխանությունը տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևաչափերով փորձում է խոչընդոտել իրենց առաջխաղացումը, ես էլ եմ կոչ անում, թող բոլոր այն ուժերը… Եթե մի քաղաքացու ձայն կեղծվել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում՝ նույնպես, հրապարակները ազատ են, բոլորին կոչ եմ անում՝ թող դուրս գան հեղափոխություն անելու:

Այսինքն՝ մենք սա ասում ենք այն բանի համար, որ եթե նման անհանգստություն լիներ ՀՀ քաղաքացիների տարբեր շրջանակներում, ոչ թե միայն ընդդիմադիր շրջանակներում, այդ հանրահավաքները և ցույցերն արդեն իսկ կազմակերպված կլինեին, որովհետև ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե երբ է ընտրությունը կեղծվել, և թե երբ ընտրությունը չի կեղծվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ թեմայի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական իրավունքի խոչընդոտման և ապօրինի ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ էր արել կազմակերպել բողոքի ակցիաներ։

Ավելի վաղ նա ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին, որոնք հայտնել են ճնշումների մասին, հորդորել էր դիմել իրեն [email protected] էլեկտրոնային հասցեով՝ խոստանալով, որ հիմնավորված դեպքերում պատասխանատու պաշտոնյաները հրապարակայնորեն կպատժվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում