Շրջայց Թումո լաբերում. Քրիստինա Թաթարյանը ծանոթացել է ծրագրերին

Շրջայց Թումո լաբերում. Քրիստինա Թաթարյանը ծանոթացել է ծրագրերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Թումո լաբեր՝ ծանոթանալու գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջայց է կատարել շենքում. ծանոթացել գործող ծրագրերի պատմությանն ու ընթացքին։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել կրթության էկոհամակարգում Թումո լաբերի դերին, ուսումն ավարտող ուսանողների հաջողություններին աշխատաշուկայում ու ուսուցման ոլորտում։

Ներկայացվել են Թումո լաբերում գործող բոլոր ծրագրերն ու նախագծերը՝ ընդգծելով, որ 2020 թվականից հետո կենտրոնն ունեցել է ավելի քան 14000 դիմորդ։

Իրականացվել է ավելի քան 50 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում