ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։
Հանդիպմանը ներկա էին նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։
Քննարկել ենք նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ընդգծել եմ, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը։
Անդրադարձել ենք ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին»,- գրել է նախարարը։









