Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին

Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը հերքել է բրիտանական լրատվամիջոցներում տարածված ենթադրությունները, թե Թեհրանը ներգրավված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի օգտագործած Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին։

«Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը կտրականապես մերժում և խստորեն դատապարտում է վերջերս բրիտանական որոշ ներկայացուցիչների ու լրատվամիջոցների տարածած անհիմն ու չարամիտ շահարկումները, որոնք փորձում են Իրանը կապել Ֆեյրֆորդի ավիաբազայի շրջանում հինգ կասկածյալի ձերբակալման հետ», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մերձակայքում ահաբեկչության նախապատրաստման և պայթուցիկների հետ կապված հանցագործությունների կասկածանքով 5 մարդ է ձերբակալվել: Ռազմաբազայի մոտ գտնվող բնակավայրից տասնյակ ընտանիքներ են տարհանվել: Սակրավորներն ուսումնասիրել են բազայի մոտակայքում կայանած կասկածելի մեքենաները: Վերջերս ռազմաբազայում տեղակայվել էին ամերիկյան ռմբակոծիչներ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ պատերազմում:

Հուլիսին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ցանկացած երկիր, որը որևէ կերպ մասնակցում է Իրանի դեմ ռազմական ագրեսիային, պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար: Ըստ աղբյուրների՝ Իրանի հետ կապված դրդապատճառը համարվում է ամենահավանականը, թեև դիտարկվում են նաև այնպիսի վարկածներ, ինչպիսիք են ռուսական դիվերսիոն գործողությունը կամ իսլամիստների հարձակումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում