Իրանը ԱՄՆ-ին է ներկայացրել Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու ծրագիր. Արաղչի

Թեհրանը Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար յոթօրյա հրադադարի ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին: Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ այն փոխանցել են Կատարի միջոցով:
Աբբաս Արաղչիի խոսքով՝ եթե ամերիկյան կողմը լուրջ է տրամադրված համաձայնագիր կնքելու և Հորմուզի նեղուցը բացելու հարցում, ապա այժմ կան բոլոր նախադրյալները:
Սակայն The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, գրում է, որ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը՝ չբացառելով, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։
Նաև Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ վերանվանված «Թրամփի նեղուց»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի թիմերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում միջնորդների միջոցով արդյունավետ բանակցություններ են վարել: Սակայն պարզ չէ՝ արդյոք կողմերը հասե՞լ են ինչ-որ համաձայնության:
Դիտումներ134









