ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները․ մեկնարկել է նոր ծրագիր

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները․ մեկնարկել է նոր ծրագիր

Հուլիսի 20-ին մեկնարկել է «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» 24-ամսյա ծրագիրը, որի նպատակը համայնքների պատրաստվածությունն ամրապնդելն ու աղետների և արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման կարողությունները զարգացնելն է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Միջոցառմանը ներկա էին Ներքին գործերի նախարարության, Եվրոպական միության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին իր խոսքում վերահաստատել է կազմակերպության կողմից ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանն աջակցելու և անհրաժեշտ տեխնիկական ու փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ազգային պատրաստվածության համակարգերն առավել արդյունավետ, անվտանգ և բնակչության կարիքներին արձագանքող դարձնելու նպատակով։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը շարունակական աջակցության և համագործակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ նշել է, որ աղետներին պատրաստվածությունը, ճգնաժամերի արդյունավետ կառավարումը և բնակչության անվտանգության ապահովումը Ներքին գործերի նախարարության ռազմավարական առաջնահերթություններից են։ Նա ընդգծել է, որ նախարարությունը շարունակաբար զարգացնում է համակարգման և գործառնական պատրաստվածության կարողությունները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը, վաղ ազդարարման համակարգերի և թվային գործիքների կատարելագործումը, ճգնաժամային հաղորդակցության արդյունավետության բարձրացումը։

Ելույթներ են ունեցել նաև ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Ատրին։

Կարևորվել են ծրագրի առաջին փուլի շրջանակում իրականացված վերապատրաստումներն ու ուսումնավարժությունները, ինչպես նաև ռիսկերի վրա հիմնված պլանավորման և տեղեկացված որոշումների կայացմանն աջակցող տվյալների, վերլուծական գործիքների և թվային լուծումների ներդրումը։

«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կողմից՝ ԵՄ Մարդասիրական օգնության կազմակերպության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Ծրագիրը կներառի Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 համայնք՝ կենտրոնանալով համայնքների՝ աղետներին պատրաստվածության, վաղ ազդարարման և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև ազգային մակարդակում արդյունավետ համակարգման մեխանիզմների ամրապնդման վրա։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում