Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ երկկողմ հարաբերությունների վրա. Արման Եղոյան

Ընտրությունների վերջնական արդյունքների վերջնական ամփոփումից 4 օր է անցել, բայց Ռուսաստանը դեռ չի շնորհավորել։ Լրագրողները ՔՊ պատգամավոր Արման Եղոյանից հետաքրքրվեցին, թե մինչև հիմա ինչու չեն շնորհավորել։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Փաշինյանն ու Պուտինը կհանդիպե՞ն, ապա Եղոյանն ասաց. «Եթե պիտի լինի, ուրեմն պիտի լինի։ Ամեն դեպքում տեղի են ունեցել ընտրություններ, ձևավորվել է իշխանություն, այդտեղ, կարծում եմ, որևէ մեկը կասկած չունի, և որևէ մեկը կասկած չի արտահայտել, թե ըստ ընտրությունների արդյունքների՝ ով է ընտրվել Հայաստանի վարչապետ, որ քաղաքական ուժն է ձևավորում խորհրդարանական մեծամասնություն։ Այդտեղ, կարծում եմ, կասկած որևէ մեկի մոտ չկա, ես ամեն դեպքում չեմ լսել նման կասկած նույնիսկ ընդդիմադիրներից։ Մնացածը արդեն աշխատանքային կարգով կլուծվի»։









