ՎՎարդան Հովսեփյան

Վրաստանում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանում Հայաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգնեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։

Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալվել է Հայաստանի երեք քաղաքացի։ Ներկայումս ընթանում է նախաքննություն, և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։

Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին Վերին Լարսում տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում