70-ից 200 հազար դրամ ընտրակաշառք՝ խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններն է հրապարակել՝ այս անգամ կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուին առնչվող: Ըստ կոմիտեի՝ ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ։ Կան ձերբակալվածներ:









