ՄՄարիամ Մխիթարյան

Գազայի հատվածում Պաղեստինի Պետություն չի լինի. Նեթանյահու

Գազայի հատվածում Պաղեստինի Պետություն չի լինի. Նեթանյահու

Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածում Պաղեստինի Պետության ստեղծումը, իսկ տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի, մինչև Գազան չապառազմականացվի, ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամիստական շարժումն էլ լիովին չզինաթափվի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծովի ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի վրա։

Իսրայելի վարչապետը նշել է, որ հունվարի 26-ին վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի աճյունի մնացորդները վերադարձնելուց հետո Իսրայելը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի սպառազինության ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման վրա, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը։ Նեթանյահուի խոսքով՝ դա ձեռք կբերվի պարզ կամ բարդ եղանակով, բայց «ամեն դեպքում» տեղի կունենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում