ՎՎարդուհի Հարությունյան

Շատինով անցնող մայր ջրատարի վրայի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ իրականացնել․ «Վեոլիա ջուր»

Շատինով անցնող մայր ջրատարի վրայի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ իրականացնել․ «Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրով անցնող Սատնաղբյուր d=273 մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից մինչ օրս պահվում են փակ վիճակում։ Ըմբոստանալով ընկերության աշխատակիցների դեմ՝ բնակիչներն արգելում են փականի բացման/փակման աշխատանքներ իրականացնել։

Վերոնշյալով պայմանավորված՝ հունվարից մինչ մարտի 1-ը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ստորև՝ ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում