ՄՄարո Թարվերդյան

Լոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Լոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

36-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

«36-ամյա տղամարդու տնօրինած՝ Երևանյան փողոցի հասցեներից մեկում գտնվող սննդի կետում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են երկու ողորկափող հրացան, 3 ատրճանակ, տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 56 փամփուշտ, զրահաբաճկոններ և ինքնաձիգի փամփշտատուփ։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում