Փորձաքննությունը հաստատել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է․ ՔԿ

Փորձաքննությունը հաստատել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է․ ՔԿ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ստացվել է դատա-տեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից:

«Եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այդ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ, ըստ կոմիտեի՝ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,-հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ համացանցում ինտիմ տեսանյութեր էին տարածվել, որոնք վերագրվում էին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©