ԳԳոհար Սարգսյան

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչության և ենթակա վարչության նորանշանակ պետերին

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչության և ենթակա վարչության նորանշանակ պետերին

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Լևոն Եղոյանին և վերջինիս ենթակայությամբ գործող երկրորդ վարչության պետ Հովհաննես Մարտիրոսյանին:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով նորանշանակ պետերին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները և հույս հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:

Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության համար և հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ կենսագործելու հարցում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում