ՎՎարդուհի Հարությունյան

Նյու Յորքում քննարկվում են COP17-ի կազմակերպման և համագործակցության հեռանկարները

Նյու Յորքում քննարկվում են COP17-ի կազմակերպման և համագործակցության հեռանկարները

Շարունակվում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք։

Նախարարը հայտնել է, որ այցի շրջանակում գործընկերների հետ քննարկել է COP-17-ին առնչվող կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։

«Այսօր հանդիպում ունեցա ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկեցինք կողմերի համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։

Առանձնահատուկ շեշտադրեցի ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։ Քննարկեցինք նաև COP17-ի կազմակերպչական գործընթացը, սպասվող աշխատանքները և նախապատրաստական քայլերը՝  արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։

Կարևորեցինք շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։

Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքը կայունության ապահովման, բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրագործման և կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,-նշել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում