ԱԱնի Օհանյան

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել են ապօրինի 590 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել են ապօրինի 590 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց
2025 թվականի սեպտեմբերի 16-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի 590 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։ Այս մասին տեղեկացրել է Էկոպարեկային ծառայությունը:
 
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 94 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:
 
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները, համաձայն որի 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում