ԱԱսպրամ Սարատիկյան

ՀՀ ԱԺ նախագահը Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի հետ քննարկել է  համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ադիլբեկ Կասիմալիևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Ընդգծելով երկու երկրների համար Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը` կողմերն արձանագրել են, որ առկա է չիրացված ներուժ` հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

 

 
Քննարկումների առանցքում են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր թեմաներ: Առանձնահատուկ կարևորություն է տրվել երկու երկրների առևտրաշրջանառությանը և զբոսաշրջությանը վերաբերող հարցերի:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում