ԱԱնուշ Մուրադյան

ՀՔԾ-ն գործողություններ է իրականացրել ՍԴ-ում և ՀՀԿ գրասենյակում

ՀՔԾ-ն գործողություններ է իրականացրել ՍԴ-ում և ՀՀԿ գրասենյակում

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում: Տեղեկությունը «1lurer.am»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակը: Մարինա Օհանջանյանը նաև ասաց, որ գործողություններ են կատարվել ՀՀԿ-ի գրասենյակում:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում