Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգում հանդիպել է Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Կոնովալովին. Բադասյանը գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։
Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ Կոնովալովը Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին. հրավերները երկուստեք ընդունվել են։
Նախարարները շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։










