ՎՎարդան Հովսեփյան

Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Սպիտակի գերեզմանատանը 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

«Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում