ԼԼիլիթ Ասատրյան

Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ Հայաստանում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին

Դարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ Հայաստանում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին

Ինչպես խոստացել էի, նախագիծը շրջանառության մեջ է գտնվում, այն ավարտական փուլում է, առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկենք ԱԺ: Ժամանակահատվածի առումով որոշ փոփոխություններ ենք իրականացրել. եթե նախկինում նշում էի, որ մեկ ամիս ժամանակահատվածով է հնարավոր պահպանել այն վարորդական վկայականը, որը տրվում է քաղաքացուն, երբ նա ՀՀ տարածքում երթևեկության մեջ է հայտնվում, դա նախնական տրամաբանության մեջ դարձրել ենք 3 ամիս՝ հաշվի առնելով ՀՀ մուտքերի և ելքերի հաճախականությունը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«Կարծում եմ՝ դա ավելի բալանսավորված լուծում կարող է իրենից ներկայացնել»,- նշեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև մգացված ապակիների խնդրին: «Այստեղ քննարկելու դաշտ դեռևս ունենք, որովհետև եթե վարորդական վկայականների մասով խնդիրը շատ ավելի տրամաբանական լուծում կարող է ստանալ, ապակիների լուսաթափանցելիության չափի մասով մի փոքր ավելի բարդ է, և մենք պետք է հասկանանք, որ դա վերաբերում է ճանապարհային երթևեկության մնացյալ կանոններին»,- ասաց Արփինե Սարգսյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում