ԼԼիլիթ Ասատրյան

Ստուգումներ Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում. ընկերությանը պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ստուգումներ Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում. ընկերությանը պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես ՝

- արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.

- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի արտադրական տարածքի մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում