ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք

Մեկ օրում  ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք:

 

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 22, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 4, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության, սուտ մատնության, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կեղծ փաստաթղթի ու երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման` 2, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու դրամանենգության՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներակայացել՝ 2-ը։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար․ 21 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում