ՎՎահե Դավթյան

ՄԱԿ-ի թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ համար՝ որպես ՄԻՊ-ի, առանցքային են. Անահիտ Մանասյան

ՄԱԿ-ի թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ համար՝ որպես ՄԻՊ-ի, առանցքային են. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։

 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման շրջանակներում ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները, կառուցվածքը և հիմնական ուղղությունները։

 

Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից։

 

«ՄԱԿ-ի թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանցքային են` կանխորոշելու այն ուղղությունները, որոնք պետք են մարդու իրավունքների պաշտպանության համակարգը զարգացնելու համար, քանի որ դրանք հիմնված են կոնկրետ միջազգային չափանիշների վրա»,- ասել է Պաշտպանը։

 

Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ ՄԱԿ-ի գործընկերների և Պաշտպանի հաստատության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում բազմաթիվ խնդիրների համար մշակվում են լուծումներ։

 

«Հատկապես կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Այս տարի մեր հատուկ ուշադրությանն է արժանացել խոշտանգումների կանխարգելման ոլորտը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրները բազմաթիվ են, հատկապես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերին առչվող գործերի քննության համատեքստում, որոնց անընդհատ անդրադարձել եմ տարբեր ձևաչափերով»,- ասել է Պաշտպանը։

 

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքացիական հասարակության և իրավասու պետական մարմինների գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար` կարևորելով պետության կողմից իրավունքներին առնչվող հարցերով ներկայացվող խնդիրների պատշաճ հասցեավորումն ու շուտափույթ լուծումների կանխորոշումը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում