ԱԱնի Օհանյան

2024 թ. 9 ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 4,8%-ով, փոխնախարար

2024 թ. 9 ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 4,8%-ով, փոխնախարար

2024 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 4,8%-ով կամ 1413 դեպքով: Այս մասին 2025 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Հատկանշական է, որ գրանցված 28․269 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին»,- ասաց փոխնախարարը:

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանի Հանրապետությունը այս տեսանկյունից բավականին լավ դիրքերում է, որովհետև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կշիռը ընդհանուր հանցավորության մակարդակի մեջ կազմում է շատ ցածր տոկոսայնություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում