ՄՄայա Խաչատրյան

Բագրատ Գալստանյանը ներկայացրել է առաջիկա անելիքները

Բագրատ Գալստանյանը ներկայացրել է առաջիկա անելիքները

Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը:

Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի իրենց պահանջը չի փոխվել: Ամփոփելով ելույթը՝ նա ներկայացրել է առաջիկա անելիքները, դիմել է խորհրդարանական խմբակցություններին՝ պահանջելով հունիսի 11-ին նախաձեռնել Ազգային ժողովի նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով: Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել:

Քայլ 3-րդ՝ համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող Կառավարության հրաժարականին և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը: 

Ուշագրավ է, որ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, ինչը ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չունեն։ Իսկ անվստահության որոշում կայացնելու համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ինչը առավել քան անիրատեսական է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում