ՎՎարդան Հովսեփյան

Փակ փողոցներ կամ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Փակ փողոցներ կամ ճանապարհներ չկան. ՆԳՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր առավոտից Երևանում փորձել են փակել տարբեր փողոցներ։ Մայրաքաղաքի որոշ փողոցներ՝ Տերյան, Ալեք Մանուկյան, Հանրապետության, նաև Թբիլիսյան խճուղին, ցուցարարները փակել են՝ շարելով աղբամաններ։

Ոստիկանները, որոշ դեպքերում վարորդները, հեռացրել են դրանք և արագ վերականգնել երթևեկությունը։ Կոմիտասի պողոտայում էլ փորձ է արվել երթևեկությունը կանգնեցնել՝ խոտի տուկերը ճանապարհին լցնելով:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, երթով շարժվել է դեպի Նկարիչների միություն: Ներքին գործերի նախարարությունից 1Լurer.am-ին հայտնել են, որ փակ փողոցներ կամ ճանապարրհներ չկան։ Ժամը 12։48-ի դրությամբ 156 բերման ենթարկված կա:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում