ԱԱրսեն Մկրտչյան

2023 թ. ընթացքում ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

2023 թ. ընթացքում ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում, են, որ 2023 թ. ընթացքում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ:

Քննարկման արդյունքներով՝ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոններն իջեցվել են մեկ աստիճանով, իսկ 15 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից:

Բացի այդ, 1 ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում