ԱԱսպրամ Սարատիկյան

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն առաջին անգամ տուգանել է կազմակերպությանը` անձի տվյալները ոչ իրավաչափ մշակելու համար

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն առաջին անգամ տուգանել է կազմակերպությանը` անձի տվյալները ոչ իրավաչափ մշակելու համար

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող մի քանի կազմակերպությունների կողմից անձնական տվյալների մշակման համապատասխանությունն ստուգելու համար, և այդ կազմակերպություններից մեկի նկատմամբ արդեն կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Նշանակված տուգանքի գումարն այդ կազմակերպության կողմից պատշաճ ձևով վճարվել է պետական գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նշենք, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետական հսկողություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ:
 
Գործակալությունն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա վարչական վարույթի շրջանակներում ստուգում է անձնական տվյալների մշակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և այդ պահանջների խախտման դեպքում կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում