Պակիստանի ՆԳ նախարարն Իրանում է

ԴԴիանա Գասպարյան

Իրան-ԱՄՆ բանակցություններում միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնել է Իսլամական Հանրապետություն: Օրակարգում են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության և Մերձավոր Արևելքում զարգացումների հետ կապված հարցեր:

Մոհսին Նաքվին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների հետ: Նա հայտարարել է, որ Իսլամաբադը ձգտում է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Պաշտոնյան ընդգծել է բանակցությունները և երկրների միջև կառուցողական գործակցությունը շարունակելու կարևորությունը՝ նշելով, որ դա կնպաստի ընդհանուր տարածաշրջանի բարօրությանը:

Տարածաշրջանային անվտանգությանն է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև օրերս կնքված Մեքքայի համաձայնագիրը: Ռեջեփ Էրդողանը վստահեցրել է, որ այն ուղղված չէ որևէ մեկի, այդ թվում՝ Իրանի դեմ: Նա հավելել է, որ փաստաթղթին կարող են միանալ նաև այլ երկրներ։

«Մեքքայի համաձայնագիրը» լրատվամիջոցներն անվանում են «մուսուլմանական ՆԱՏՕ»: Դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում