«Միացյալ Նահանգները կզբաղվի Կուբայով Իրանի դեմ գործողությունն ավարտելուց հետո»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում Կոնգրեսի միջանկյալ ընտրության քարոզարշավի ժամանակ։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան նավերն Իրանից վերադարձի ճանապարհին կանցնեն Կուբայի կողքով, իսկ դրանցից մեկը կանգ կառնի ափից մոտ 50 մետր հեռու։
«Նրանք ձեռքերը վեր կբարձրացնեն, իսկ հետո մենք այնտեղ կուղարկենք Մարկո Ռուբիոյին, որպես զիննահանգապետ՝ գործն ավարտին հասցնի»,- հավելել է Թրամփը։
Հավանայի հետ հարաբերություններին է անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն կոչ է արել կուբացիներին, որոնք երկրում փոփոխություններ են փնտրում, գաղտնի գործակցություն հաստատել Միացյալ Նահանգների արտաքին հետախուզության հետ ու անցնել գործողությունների։ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։
Թրամփը պարբերաբար քննադատում է Կուբայի կառավարությանը՝ չբացառելով նրա ձևակերպմամբ՝ «կղզու բարեկամական զավթումը»։
Տարեսկզբից Վաշինգտոնը մեծացրել է ճնշումը Հավանայի նկատմամբ՝ սահմանափակելով վառելիքի մատակարարումները, ինչը հանգեցրել է կղզում էներգետիկ ճգնաժամի։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։













