ՎՎարդուհի Հարությունյան

Թեհրանը Վաշինգտոնի համար ընդունելի պայմաններ չի առաջարկում. Թրամփ

Թեհրանը Վաշինգտոնի համար ընդունելի պայմաններ չի առաջարկում. Թրամփ

Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ, սակայն չի առաջարկում այնպիսի պայմաններ, որոնք ընդունելի կլինեն Վաշինգտոնի համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան կողմը ձգտում է իրական, այլ ոչ թե դատարկ գործարք կնքել։ Նա Իրանի դեմ գործողությունները բնորոշել է որպես «ոչ մեծ ռազմական գործողություն»։

Թեհրանի հետ համաձայնության հասնելու ամերիկյան կարևոր պայմաններից են Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացումը և միջուկային զենքի մշակման դադարեցումը։ Թեհրանը հերքում է, որ միջուկային զենք ունի կամ պատրաստվում է այն ձեռք բերել։

Իրանից էլ հայտնել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ հատկապես Հորմուզի նեղուցի հարցով, սակայն դեռ ակնկալում են, որ Վաշինգտոնը կառուցողական դիրքորոշում կորդեգրի։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կրկնել է, որ ամերիկյան կողմը պետք է կատարի Թեհրանի 7 պայմանները։

Իրանն ավելի վաղ յոթ պայման էր առաջադրել Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսելու և Հորմուզի նեղուցը բացելու համար։ Դրանց թվում են բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և իրանական ակտիվների ապասառեցումը։

Արաղչին հավելել է՝ որոշակի մակարդակով հարստացված իրանական միջուկային նյութերը երկրից դուրս չեն բերվի, այդ պաշարները կօգտագործվեն՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության կարիքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում