«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակը առողջ և ազնիվ մրցակցությունը խթանելն է․ վարչապետ

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակը առողջ և ազնիվ մրցակցությունը խթանելն է․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլից, որն անցկացվում է Ծաղկաձորում։

Տեսանյութին կից վարչապետը գրել է․ ««ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակը առողջ և ազնիվ մրցակցությունը մեր երեխաների շրջանում խթանելն է»։

Հիշեցնենք՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը և Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը։

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլն անցկացվում է նոյեմբերի 21-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում։

Մրցաշարի մարզային և Երևանի քաղաքային փուլերն անցկացվել են հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է ընդհանուր առմամբ 1479 աշակերտ, որոնցից 865-ը՝ ՀՀ մարզերից, 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում